ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ոչ մեկի ուշքը չի գնում նախագահ դառնալու համար

Ոչ մեկի ուշքը չի գնում նախագահ դառնալու համար
12.12.2016 | 20:01

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցության նախագահները պատրաստ են մի կողմ դնել անձնական ամբիցիաներն ու մեկ միասնական նախագահ ընտրել նոր կուսակցության համար:


«Միանշանակ, վստահ եմ, որ բոլոր ուժերն էլ դրան պատրաստ են: Որևէ մեկն այստեղ կուսակցություն չի ձևավորել, որ կուսակցության նախագահ դառնա: Արժեքները, որոնք մեզ միավորում են, թույլ են տալիս նման ընտրություն կատարել», - լրագրողների հետ զրույցում վստահեցրեց «Լուսավոր Հայաստան»-ի նախագահ Էդմոն Մարուքյանը:


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն նշեց, թե բոլոր նորմալ քաղաքական ուժերի նպատակը երկիրը դեպի ժողովրդավարություն տանելն է: «Այստեղ կանգնածներից ոչ մեկի ուշքը չի գնում նախագահ դառնալու համար: Նախագահ կարող է դառնալ մի անհատ, որը կկարողանա առաջնորդել այս երեք կուսակցությունները համատեղ»,- ասաց նա։


«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համատեղ քաղաքական գործունեության հուշագիր են ստորագրել:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ